49-ամյա կանադացի Սթեյսի Յեպեսը կաթվածի պահին տեսանկարահանել է ինքն իրեն` բժիշկներին համոզելու համար, որ նկատվող ախտանշանները սթրեսի արդյունք չեն: Քանի, որ նա մի քանի ամիս շարունակ բողոքել է թմրածության և խոսելու հետ կապված դժվարություններից: Սակայն բժիշկները այն եզրակացության են եկել, որ ախտանշանները սթրեսի արդյունք են:
Սակայն երբ ախտանշանները հերթական անգամ ի հայտ են եկել, ավտոմեքենայի ղեկին նստած կինը հաջողացրել է 90 տեսաձայնագրություն կատարել, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է նրա դեմքի ձախ հատվածը «սառում»:
Բժիշկները դիտել են տեսանյութը և Սթեյսիի մոտ իշեմիկ ինսուլտ ախտորոշել: