▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Секс с Анфисой Чеховой» հեռուստաշոուի հաղորդավարուհին՝ Կորոլյովայի պոռնո լուսանկարների մասին

Օրեր առաջ տեղեկացրել էինք հերթական շոուբիզնեսյան սկանդալի մասին, որն առաջացել էր հայտնի ռուս երգչուհի Նատաշա Կորոլյովայի և նրա ամուսնու՝ Տարզանի, անվան շուրջ: Խոսքը վերաբերում է նրանց երկուսի մասնակցությամբ պոռնո լուսանկարներին և տեսանյութին, որոնք որ հայտնվել էին համացանցում: Նշենք, որ կատարվածից հետո մի շարք արտիստներ հանդես են եկել ի պաշտպանություն ամուսինների: Նրանցից մեկը հայտնի հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան է, ով վարում էր «Секс с Анфисой Чеховой» հեռուստաշոուն: Հաղորդավարուհին իր միկրոբլոգում գրել է հետևյալը.

«Ես և ամուսինս ցանկանում էինք սիրային տեսանյութ նկարահանել՝ այդ կերպ աջակցելով Տարզանին և Կորոլյովային, բայց, ցավոք, մարտկոցը անջատվեց։ Ինչու՞ են բոլորը քննադատում երգչուհուն։ Պարզապես հիանալի է, որ այդքան տարի միասին լինելուց  հետո, նրանք ուժ և ցանկություն ունեն ընտանեկան տեսանյութ նկարահանելու։ Ես սկզբունքորեն չեմ դիտել տեսանյութը, բայց, ծանոթանալով տարածված լուրերին, շատ ուրախացա, որ նրանք այդքան ամուր ընտանիք են կազմել, քանի որ լավ սեքսն ընտանեկան փոխհարաբերություններում շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Ինձ մոտ զզվանք են առաջացնում միայն այն մարդիկ, ովքեր գողանում և հրապարակում են ուրիշների անձնական նյութերը։ Սա է ամոթ»,- իր խոսքը եզրափակել է Անֆիսա Չեխովան:

 

Կարդացեք նաև՝ Նատաշա Կորոլյովան մեկնաբանում է իր պոռնո լուսանկարներն ու հոլովակը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին