Չեմպիոնների լիգայի 2017/18 թվականների մրցաշրջանում հայտնի դարձան 1/4 եզրափակչի ևս երկու մասնակից:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Սևիլիայի» հետ առաջին խաղն ավարտել էր 0:0 հաշվով: Պատասխան խաղում «Սևիլիան» հաղթեց Ժոզե Մոուրինյուի թիմին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սեւիլիա»` 1:2 (առաջին խաղ՝ 0։0)
Ռոմելու Լուկակու, 84 - Վիսամ Բեն-Եդեր, 74, 78
«Ռոման» Իտալիայում «Շախտյորին» հաղթեց բոսնիացի հարձակվող Ջեկոյի գոլի շնորհիվ՝ 1:0: Առաջին խաղում «Ռոման» պարտվել էր 1:2 հաշվով:
«Ռոմա»-«Շախտյոր»` 1:0 (առաջին խաղ՝ 1։2)
Էդին Ջեկո, 52