ArmLur.am-ը գրում է. Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Ժիրայր Սէֆիլյանի հետ հանդիպում է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` հավելելով, որ Սէֆիլյանի հետ զրուցել են երեկվանից մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Ժիրայր Սէֆիլյանն ամբողջությամբ տիրապետում է տիրող իրավիճակին.
«Ես երեկ երեկոյան հանդիպել եմ Ժիրայր Սէֆիլյանի հետ, նա ամբողջությամբ տեղեկացված է բոլոր զարգացումներից: Սէֆիլյանի կեցվածքը այն է, որ պետք է կանխել արնահեղությունը: Նա դրա համար պատրաստ է ամենաբարձր մակարդակով հանդիպումներ ունենալ` խաղաղ կարգավորման տարբերակն առաջարկելով: Երբ կլինեն այդ բանակցությունները դեմ առ դեմ ամենաբարձր մակարդակով, այդ ժամանակ էլ պարզ կլինի լուծումը»:
Մեր հարցին` ինչ ասել է ամենաբարձր մակարդակ, Ենիգոմշյանը պարզաբանեց. «Պատրաստ է ներառյալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունենալ»:
Մեր հարցին` կա՞ արձագանք իշխանության կողմից, Ենիգոմշյանը բացասական պատասխան տվեց. «Երեկ հանդիպել եմ նաև զորամասում գտնվող խմբի տղաների հետ: Հանգուցալուծումը չեմ ուզում կանխատեսել, քանի որ Սէֆիլյանի կողմից նման առաջարկ կա, չեմ ուզում միջամտել»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում