Սեդա Սերոբյանն իր գեղեցիկ կազմվածքի շնորհիվ հաջողություններ է գրանցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Միջազգային մրցույթներում երկու անգամ «Best Body» տիտղոսին արժանացած լրագրող-պարուհին կարծում է, որ իր համարձակ լուսանկարները շատ սովորական ու պարտադիր են պրոֆեսիոնալ մոդելի համար: Բրավո.am-ի հետ զրույցում Սեդան խոսել է իր սեքսուալության, մոդելի աշխատանքից ստացած հաճույքի մասին և ոչ միայն: Իր լուսանկարները Սեդան համարում է ոչ թե իր կողմից համարձակություն, այլ ուղղակի պրոֆեսիոնալիզմ մոդելինգում: Նա վստահ է, որ ուրաքանչյուր պրոֆեսիոնալ մոդել պետք է ունենա լուսանկարներ, որտեղ երեւում է իր մարմինը. դա օրենք է: «Մեկ այլ հարց է, երբ ինքդ պիտակավորում ես քեզ որպես մոդել, բայց ոչինչ չունես ցուցադրելու»: Ինչպե՞ս է մոդելը կողմնորոշվում ` որտեղ է սեքսուալությունը վերաճում գռեհկության. «Ինձ համար դժվար է տարանջատել` որն է համարձակ, իսկ որը` ոչ, քանի որ նման լուսանկարները մոդելի համար շատ բնական ու պարտադիր են: Բայց ես հստակ տեսնում եմ սեքսուալության և գռեհկության միջև ընկած նուրբ սահմանը:
Սակայն դա միայն մոդելից կախված չէ. լուսանկարը շատ հեշտությամբ կարող է կորցնել իր էսթետիկան լուսանկարչի ընտրած սխալ դիրքից` ռակուրսից»: Սեդան խոսել է տղամարդու իր իդեալի մասին` ասելով. «Ծնողներիս կողմից վաստակած վստահությունն այնքան մեծ է, որ երբեւէ խնդիրներ չեմ ունեցել` կապված իմ նախաձեռնությունների հետ, մասնագիտության ընտրության հարցում եւ այլն: Ի վերջո այդ լուսանկարներն իմ պրոֆեսիոնալ պորտֆոլիոյի մասն են կազմում: Բայց կասեմ, որ հայաստանյան պայմաններում սա իմ մաքսիմումն է: Չնայած, որ խուսափում եմ սահմանափակ մտածելակերպով մարդկանցից, եւ իմ տղամարդն էլ չի կարող լինել այդպիսին»: