▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սև հովազները» խնդրում են պարզաբանել «հանդիսականների վատ պահվածք» արտահայտությունը

«ՍԵՎ ՀՈՎԱԶՆԵՐ» ՖԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ԿԿ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ

Արդեն շատերին է հայտնի, որ 06.03.2014թ.-ին կայացած ՀՖՖ Կարգապահական Կոմիտեի հերթական նիստում որոշվել է, մեջբերում ենք՝ ««Շիրակ»-«Գանձասար» (ԲԽ13-14059) խաղին հանդիսականների վատ պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ, «Շիրակ» թիմի 2 տնային խաղ անցկացնել առանց հադիսատեսի:»

  Մենք ԱՌՆՎԱԶՆ զարմացած ենք ԿԿ-ի կայացրած նման որոշումից, որովհետև խաղին ներկա գտնված բոլոր անձինք և հավատացած եմ նաև անվտանգության ու ոստիկանության աշխատակիցները նույնպես, կպնդեն, որ արտառոց ոչ մի դեպք տեղի չի ունեցել(բացառությամբ իհարկե նրանց, ովքեր կունենան սեփական շահ հակառակը պնդելու):

ՖԱ Խորհուրդը խնդրում է ԿԿ-ին մանրամասն ներկայացնել պատճառները և բացատրել թէ ինչ է ասվածը՝ «ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՏ ՊԱՀՎԱԾՔԸ», որի հետևանքով խնդիրը լուծելու միակ տարբերակը մնում էր հանդիսականներին խաղերին ներկա գտնվելու ԻՐԱՎՈՒՆՔԻՑ զրկելը: Խնդրում ենք ներկայացնել ողջամիտ ու համոզիչ փաստարկներ, եթե ոչ՝ վերանայել սեփական որոշումը:

 

«ՍԵՎ ՀՈՎԱԶՆԵՐ» ՖԱ ԽՈՐՀՈՒՐԴ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին