▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սև ապրիլ». Արա Գևորգյանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նոր ստեղծագործություն է պատրաստել

Life.panorama.am-ը գրում է. Երաժիշտ Արա Գևորգյանը Հայոց  ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նոր ստեղծագործությամբ կներկայանա աշխարհին: «Նոր ստեղծագործություն գրեցի և այն կոչեցի «Սև ապրիլ»: Երբ ներկայացրեցի Հովհաննես Չեքիջյանին, շատ հավանեց և ուզեց նոտաները: Նոտագրելուց հետո բանակցեցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. Բոլորը միասին՝ Հ. Չեքիջյանը և մեր ակադեմիական երգչախումբը, Էդուարդ Թոփչյանը և ֆիլհարմոնիկ նվագախումբը այս աշխատանքում ներգրավվեցին սիրահոժար, առանց ֆինանսական ակնկալիքի»:

Երաժշտության հիման վրա ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը գրեց խոսքեր՝ անգլերեն լեզվով: Իսկ հայերեն տեքստը գրել է Լևոն Բլբուլյանը. «Երգի հայերեն տարբերակը կոչվում է «Կանք ու կլինենք», անգլերենը՝ «Remember»: Արվեստի ուժը հզոր է: Եթե կան բաներ, որոնք չի կարելի ասել բառերով, պաշտոնական այցերի ժամանակ, ապա մշակույթի լեզուն շատ ավելի բաց է, մատչելի ու հասկանալի: Այսօր մշակույթի բոլոր գործիչները պետք է ինչ-որ բան պատրաստեն՝ այդ օրը ներկայացնելու, քանի որ տարբեր երկրների լրատվամիջոցներ կգտնվեն Հայաստանում»:

Ստեղծագործությունը կունենա նաև տեսահոլովակ, որի պրեմիերան կկայանա ապրիլ ամսին, հնարավոր է՝ 24-ին. ««Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում սփյուռքի նախարարությունը Հայաստան էր հրավիրել մոտ 15 երկրների երգչախմբեր: Այս բոլոր երգչախմբերը միացյալ Արամ Խաչատրյան համերգասրահում կատարեցին երգի հայերեն տարբերակը: Միտք առաջացավ Ծիծեռնակաբերդի համալիրում նկարահանել նրանց: Այդ հարցում մեզ շատ օգնեցին Սամվել Հարոյանը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Ազգային կինոկենտրոնը, գլխավոր օպերատոր Արթուր Ղարայանը և իր թիմը: Ինձ շատ օգնեցին  նաև իմ շատ լավ ընկերներ Մուշեղ Մխիթարյանը, Յուրա Ղարիբյանը և Արթուր Թադևոսյանը՝ Մոսկվայից»:

Նկարահանման երկրորդ փուլը կշարունակվի օրեր անց, քանզի անհրաժեշտ էր տաք եղանակի առկայություն: «Հուսամ, մեզ օգնողներ նորից կգտնվեն, որպեսզի այս գործն ավարտին հասցնենք: Նշեմ նաև, որ «Նյու արենա»  փրոդաքշնի հետ իրականացնում ենք նկարահանումներ տարբեր երկրների փողոցներում: Յուրաքանչյուր երկրի երգչախումբ իրենց երկրի խորհրդանշանների մոտ կանգնած կատարում են այս երգը: Նկարահանված բոլոր կադրերը տեղ կգտնեն այս տեսահոլովակում: Ինձ թվում է, սա շատ կարևոր ու լավ գործ է լինելու: Նաև տարբեր երկրներում նկարահանվում են մարդիկ,ովքեր իրենց լեզուներով ասում են «Մենք դատապարտում ենք հայերի ցեղասպանությունը»: Սա մեր ակցիայի մի մասն է կազմում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին