Հունաստանի Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցում են նաև մեր թիմերը։ Հայաստանի տղամարդկանց ընտրանին 2,5։ 1,5 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանուն։
Սպիտակ խաղաքարերով հանդես եկով Լևոն Արոնյանն իր պարտիան ոչ-ոքի ավարտեց, իսկ Գաբրիել Սարսգյանը հաղթանակ տոնեց: Սևերով հանդես եկած Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց: Հրանտ Մելքումյանն էլ իր պարտիան ավարտեց հաղթանակով:
Այս տուրից առաջ մեր հավաքականը 5 միավորով կիսում էր 2-8-րդ հորիզոնականները: