▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շախմատի Հայաստանի հավաքականները տարան երկրորդ հաղթանակները

Բաթումիում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ղազախստանի թիմի հետ: Արշակ Պետրոսյանի ղեկավարած թիմին հաղթանակ բերեց առաջատար Լևոն Արոնյանի հաղթանակը, որն առաջին տուրին չէր մասնակցել: Հայկական շախմատի առաջատարը սպիտակներով պարտության մատնեց Ռինատ Ջումաբաևին:

 

 

 

 

 

 

 

 

 

Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի:

Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը և առաջատարների թվում է:

Երկրորդ հաղթանակն է տարել նաև կանանց Հայաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով պարտության է մատնել Ավստրիայի թիմին: Հաղթանակ են տարել Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը խաղացել են ոչ ոքի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին