▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շավարշ Քոչարյանը՝ ՀՀ կառավարության կողմից ԼՂՀ-ն ճանաչելու մասին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Panorama.am» գործակալության հարցին

Հարց. Պարոն Քոչարյան, արդյոք ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Պատասխան. Ոչ, դա այդպես չէ: Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին