Շատերը մտածում են, որ մենք ռուսական պրոքսի երկիր ենք և կառավարություն. Նիկոլ Փաշինյան
Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցող հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ դժգոհություններին: «Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը չի կարողացել կատարել այն պարտավորությունները, որ ուներ և ունի Հայաստանի հանդեպ: Այս բոլոր գործընթացները թափանցիկ են, մենք անկեղծ ենք մեր քաղաքականության մեջ: Թափանցիկությունը ժողովրդավարության մի մասն է: Մեր ընտրությունն է՝ թափանցիկ լինել մեր քաղաքացիների և միջազգային հանրության առջև»,- ասաց Փաշինյանը: Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում։ |