▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերը մեկնում են հարևան Վրաստան` դեղեր գնելու

Մենք հարևան Վրաստանի բյուջեն համալրում ենք ոչ միայն անտեղ ամառային ծովափնյա հանգստի մեկնելով, այլև կլոր տարին այդ երկրից դեղեր գնելով։

Այդ մասին խորհրդանում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։ Ըստ նրա` Հայաստանում վաճառվող դեղերի 40%-ը մաքսանենգ ճանապարհով ներկրվում է Վրաստանից։ Քանի որ հարևան երկրում դեղերի համար ավելացված արժեքի հարկ սահմանված չէ, այդ պատճառով դեղորայքն այնտեղ 20%-ով էժան է։ 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Կարդացեք նաև՝ Օլիգարխների դեղի «մաֆիայի» համար կանաչ ճանապարհ է բացվելու. Նաիրա Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին