▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սատարում եմ Նիկոլ Փաշինյանին, նա սրտացավ է պետության նկատմամբ. Սուրեն Շահվերդյան

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Հերիք է, դիլետանտիզմ: Ալավերդին 2 տարի ծայրից ծայր անանցանելի է, Երևանում տարին 4 անգամ նույն տեղը քերում են: Հերիք է, լրջացեք»:

Asekose.am-ը զրուցել է ռեժիսորի հետ՝ նրա մտահոգությունները և նման տեսանյութ հրապարակելու պատճառները պարզելու համար, ինչպես նաև հետաքրքրվելու՝ արդյո՞ք այս քայլով ցույց է տալիս իր ընդդիմությունը ներկայիս կառավարությանը:

«Ես դեմ չեմ գնում կառավարությանը և հատկապես վարչապետին, ես նրա հետ եմ և ողջունում եմ նրա գործունեությունը. սատարում եմ Նիկոլ Փաշինյանին և կարծում եմ, որ նա սրտացավ է պետությամբ նկատմամբԵս պարզապես դեմ եմ դիլետանտիզմին, ոչ պրոֆեսիոնալներին, որոնք այսօր շատ են յուրաքանչյուր ոլորտում, դրա դեմ է պետք պայքարել, պետք է բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալներ ներգրավել: Լուրջ բաց և խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում»:

Անդրադառնալով իր ֆեյսբուքյան հրապարակմանը՝ Սուրեն Շահվերդյանն ասաց, որ բարձրացրած թեման իրեն մտահոգում է.

«Նյարդայնանում եմ, որ Երևանում արդեն մեկ տարի է, ինչ տեսնում եմ, որ նույն փողոցներում ասֆալտը քերում են և ասֆալտ են փռում՝ տարին մի քանի անգամ: Եթե վերջերս եղել եք Ալավերդիում կամ Հայաստանի այլ քաղաքներում, տեսած կլինեք, որ շատ անմխիթար վիճակ է: Կարծում եմ, որ այս ոլորտում պետք է փոփոխություններ մտցնել և ասֆալտապատումը մեկ անգամ իրականացնել, բայց պրոֆեսիոնալ: Այս  ամենն արդեն անթույլատրելի է և անընդունելի»:

Սուրեն Շահվերդյանը նաև ուրախությամբ հավելեց, որ ֆեյսբուքյան հրապարակումից հետո արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ շնորհակալություն հայտնելով գրառման համար և ասել, որ այլևս որակին խստորեն հետևելու են:

Դիտեք նաև՝ Սուրեն Շահվերդյանի եզրափակիչ խոսքը՝ վերջին աղմկահարույց թեմաների վերաբերյալ

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին