Դիտեք նաև՝
Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը:
-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:
-Սիրում եմ, որովհետև Նոր տարում կյանքում նոր և դրական բաներ են լինում:
-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:
-Շատ լավն էր ստեղծագործական առումով, եղան առաջընթացներ և մի շարք գեղարվեստական ֆիլմեր:
-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:
-Չկա նման ուրախ և հիշվող Նոր տարի: Ինձ մոտ բոլոր Նոր տարիները ստանդարտ և սովորական են անցնում, շատ ճոխ որևէ բան չկա:
-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:
-Իմ կյանքի ամենատխուր Նոր տարին եղել է 1993 թվ-ին, որի մասին նույնիսկ չեմ ուզում հիշել:
-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:
-Չի եղել այնպիսի իրադարձություն, որը կարող եմ նշել:
-2014-ի կորուստը:
-2014-ին կորուստ չեմ ունեցել:
-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:
-Գրեթե ոչինչ չէր պակասում, ամեն ինչ իր տեղում էր:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:
-Նոր տարին, ինչպես ես միշտ, անցկացնում եմ ընտանիքիս հետ: Հանուն դրա շատ կորպորատիվ միջոցառումներից եմ հրաժարվել:
-Ի՞նչ եք անելու 00:00 անմիջապես հետո:
-00:00 անմիջապես հետո շնորհավորում եմ, հեռուստացույց նայում, ապա` քնում: Մեր ընտանիքում ես արգելում և թույլ չեմ տալիս, որ գիշերը որևէ մեկը հյուր գա, քանի որ այդ գիշեր պետք է հանգիստ քնեմ. հաջորդ օրն է ամեն ինչ սկսվում:
-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:
-Շատ վաղուց է` Ձմեռ պապիկից ոչ մի նվեր չեմ սպասում: Մտքովս ոչինչ չի գալիս, որովհետև ամեն բան ինքս եմ ինձ համար գնում:
-Ի՞նչ է եք ակնկալում 2015-ից:
-Լավ գործնական առաջարկներ ունեմ, սպասում եմ դրանց իրականացմանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև` Հայաստանում ամեն ինչ լավ է, բացի աշխատավարձից. Ալինա Մարտիրոսյան