▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեն միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում. Տաթև Հովակիմյան

Life.Panorama.am-ի այսօրվա հյուրը Տաթև Հովակիմյանն է: Երիտասարդ դերասանուհի, ով վերջերս նշեց իր դեբյուտը կինոաշխարհում՝ նկարահանվելով «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում՝ իրական հերոսուհու կերպարում:

-Օրեր առաջ «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան եղավ: Որպես ֆիլմի հերոսուհի, գո՞հ եք Ձեր խաղից:

-Այդ հարցին երբեք չեմ կարող պատասխանել: Իրական գնահատական կարող են տալ միայն հանդիսատեսն ու ռեժիսորը: Միայն կարող եմ ասել, որ շատ հաջողված, գեղեցիկ ֆիլմ է: Այն մեծ քայլ էր հայկական կինոարտադրության մեջ:

-Տաթև, մեծամասամբ դերասաններն իրենց կարիերան սկսում են փոքրիկ, էպիզոդիկ դերերից: Դժվար և պարտավորեցնող չէ՞ր միանգամից ստանձնել գլխավոր դեր:

-Իհարկե, պարտավորեցնող է: Կարծում եմ, սա վարձատրություն էր աշխատանքիս դիմաց, քանի որ Թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ աշխատել եմ թատրոնում՝ առանց հանգստի… Ինձ թվում է, կարողացա հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք ֆիլմում դրված էին իմ առջև: Ճիշտ դերասանական կրթությունն օգնում է: Ինձ համար անսովոր էր կամերայի հետ աշխատելը, բայց մեկ շաբաթից ընտելացա: Գիտեք, տարբերությունը նրանում է, որ թատրոնում  շատ էմոցիա կարող ես տալ, իսկ տեսախցիկը կեղծ է ընդունում, երբ շատ էմոցիա ես տալիս:

-Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ Տաթև Հովակիմյան դերասանուհուն շատ քչերն էին ճանաչում: Այսօր Ձեզ բոլորը գիտեն: Ֆիլմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

-Ավելի լայն հասարակությանն ես ծանոթ դառնում, քեզ ճանաչում են, ինչն առավել շատ է պարտավորեցնում: Կյանքում ապրում եմ իմ սովորական առօրյայով: Ինչ վերաբերում է փոփոխությանը, ապա ասեմ, որ այս հարցազրույցն արդեն իսկ փոփոխություն է ինձ համար, սա նորություն է իմ կյանքում: Հուսով եմ, երբեք ինքս իմ մեջ բացասական փոփոխություններ չեմ հայտնաբերի: Հետաքրքիր է, երբ մարդիկ քեզ ճանաչում են, հարցեր են տալիս գործիդ հետ կապված, հետաքրքրվում են քո աշխատանքով: Ես սիրում եմ, որ մարդիկ քննարկում են քո աշխատանքը, և ոչ թե արտաքին տվյալներդ, կյանքդ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին