▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ վատ բաներ, որ արվում են աշխարհի բոլոր ֆիլմերում

Ասենք ինչ-որ բան է պատահում, զանգում են մեկին, ասում են՝ հեռուստացույցը միացրու՝ կտեսնես։ Սա միացնում ու տեսնում է, լուրերն են գնում։ Բայց իրեն չեն ասում՝ ՈՐ ալիքը նայի, վաբշե ԵՐԲ ՆԱՅԻ… Էդ սյուժետն էդպես ՀԱԵ ԳՆՈՒՄ Ա, ԷԼԻ

Բերում են ու գյոզերով մեկին հեռախոս են տալիս ԶՈՆՈՒՄ, ասենք ադվակատը (կամ ադվաԿԱՏՈՒՆ)… Տալիս են՝ առանց charger-ի… Ու ինքը էդպես մի քանի ամիս խոսում ա… Երեւի զոնում էն վիվասելի ունիվերսալ լիցքավորողներից կա, էն որ դնում են կաֆեներում…

Երբ սկսում են համակարգչով ինչ որ բան փնտրել (մանավանդ ոստիկանները, կամ գաղտնի ծառայությունները), ստեղներին դիպչելիս անընդհատ պիտի տիեզերական ապուշ ծվծվոցներ լսվեն… Էն էշ խաղերի ձեներից… Բայց ԽԻ՞, ԱՐԱ… Ո՞ր կոմպից ա էդպիսի ձեն լսվում…

Մի հինգ հատ գլուխները թրաշած զոռբա «աղջկան» փախցնում են… Բայց էդ աղջիկն էշ ա, էլի, մի 10 րոպե անընդհատ գոռում ա՝ «Բաց թողեք ինձ»… Հա, սրանք էլ պիտի ասեին՝ «Վայ, ներողություն, մենք չգիտեինք որ քեզ դուր չի գալիս, երբ բեյնիդ ու հետույքիդ քացով խփելով առեւանգում ենք, ներող, գնա տուն, քուր ջան»…

Ասենք մեկին խփում են, ինքը մեռնում ա, փոլիսը գնում ա դեպքի վայր, դիակը պառկած, կինը շատ փիս լաց ա լինում։ Էս քննիչը անպայման էդ նեղ մաջալին պիտի հարցաքննի էդ կնոջը, չի կարա հետո հարցաքննի, էդ րոպեին ա պետք։ Ու էս կինը ուղիղ տաս րոպե, լացելով, հեւալով, քիթը քաշելով, խռխռացնելով ու չպպացնելով՝ պիտի պատմի ամեն ինչ։ Չես էլ կարենում перемотка անես, որովհետեւ իմֆորմացիա ա տալիս, է, անասունը…

Բայց ամենաշատը զզվացնում են մաֆիոզների կամ լավ ոստիկանների կանայք, դա շատ հին ու ապուշ բան ա… որովհետեւ էդ կինը պիտի անընդհատ քիթը կախի, տեսարաններ սարքի, լացի, ինչ ա թե էդ մարդը սաղ օրը գործերի մեջ ա… իրանք իրար հետ «ՏԵՂ» չեն գնում (թե էդ ՏԵՂՆ էդ ինչ ՏԵՂ Ա, որ դրանք իրանց միշտ ուզում են ամուսինների հետ գնացացծ լինեն, չգիտես)… Ասա այ ապուշ, դու որ ամունանում էիր մենթի հետ, չգիտեիր իր աշխատանքի բնույթը… Կամ որ մաֆիոզի հետ էիր ամուսնանում, չգիտե՞ր, թե ինքն ով ա… Բա հիմա ինչի՞ ես ասում՝ «Ես միշտ ապրում եմ վախի մեջ… Քեզ կխփեն, դու կխփես ուրիշների… Բա դա էդ մարդու գործն ա, բիզնեսն ա, այ ապուշ, ի՞նչի ես փչացնում կինոն…

Կամ նորմալ կինոն գնում ա, մեկ էլ «տղեն» մի հատ աղջիկ ա տեսնում… Էդ րոպեին, լրիվ անկապ, դաշնամուրով ինչ-որ մելամաղձոտ էշություն պիտի նվագեն, որն էնքան կտեւի, մինչեւ էս տղեն ծանոթանա, կյանքը պատմի, չպպացնելով համբուրի ու… գիտեք։ Ասա այ էշեր, էս ո՞ր դարն ա, որ երաժշտությամբ բան եք ուզում արտահայտեք… Ո՞վ ա նման բաներ անում… Կինոն 1 ժամ ու կես ա, soundtrack-ը 4…

Աշխարհը վարի ա գնում, լուրջ եմ ասում…

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին