▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կկարոտեմ բոլորին. Հովհաննես Ազոյանը՝ «Տնփեսա» սիթքոմի ավարտի մասին

 

Դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանն օրեր անց հրաժեշտ կտա Մանուկին՝ կերպար, որն, իր խոսքերով, շատ է սիրում. «Այո, շուտով ավարտվում է արդեն շատ հարազատ «Տնփեսա» սիթքոմը: Շատ կկարոտեմ բոլորին: Սա թիմային աշխատանք էր ու այս երկու տարում մենք իսկապես ընտանիքի նման դարձանք բոլորի հետ՝ սկսած օպերատորներից, մինչև դերասաններ, այս առումով մի տեսակ տպավորություն է, թե լքում ես ընտանիքդ, բայց հուսամ նոր նախագծեր կլինեն ու մենք դարձյալ հնարավորություն կունենանք այս թիմով աշխատելու»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:
Առաջիկայում նախատեսվելիք հեռուստատեսային նոր նախագծերի մասին նա նշեց, որ դեռ հստակ պլաններ չկան, փոխարենը Հովոյին հանդիսատեսը շուտով կտեսնի նոր գեղարվեստական ֆիլմերում, որոնց մասին, սակայն, դերասանը  դեռևս չցանկացավ խոսել:
Նշենք, որ հեռուստադիտողի կողմից սիրված «Տնփեսա» հեռուստասերիալի վեջին՝ չորրորդ ենթաշրջանը շուտով կավարտվի և սիթքոմն այլևս շարունակություն չի ունենա: 

Life.panorama.am-ը գրում է, որ դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանն օրեր անց հրաժեշտ կտա Մանուկին՝ կերպար, որն, իր խոսքերով, շատ է սիրում. «Այո, շուտով ավարտվում է արդեն շատ հարազատ «Տնփեսա» սիթքոմը: Շատ կկարոտեմ բոլորին: Սա թիմային աշխատանք էր ու այս երկու տարում մենք իսկապես ընտանիքի նման դարձանք բոլորի հետ՝ սկսած օպերատորներից, մինչև դերասաններ, այս առումով մի տեսակ տպավորություն է, թե լքում ես ընտանիքդ, բայց հուսամ նոր նախագծեր կլինեն ու մենք դարձյալ հնարավորություն կունենանք այս թիմով աշխատելու»,- ասաց դերասանը:
Առաջիկայում նախատեսվելիք հեռուստատեսային նոր նախագծերի մասին նա նշեց, որ դեռ հստակ պլաններ չկան, փոխարենը Հովոյին հանդիսատեսը շուտով կտեսնի նոր գեղարվեստական ֆիլմերում, որոնց մասին, սակայն, դերասանը  դեռևս չցանկացավ խոսել:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին