▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հնարավոր է, որ «4 տարբերակ» խումբը ոչ թե հեռացել, այլ՝ ընդմիջել է. Քնարիկ Զաքարյան

Life.panorama.am—ը զրուցել է  «4 տարբերակ» խմբի նախկին անդամ Քնարիկ Զաքարյանի հետ,  մի փոքր բաց անելով գաղտնիքները, նշել է.

«Գիտեմ, որ «4 տարբերակ»-ը շատ սիրվեց և, ի ուրախություն մեզ, երկար տարիների ընթացքում չմոռացվեց, ուստի չբացելով փակագծերը ասեմ, որ շատ հնարավոր է, որ «4 տարբերակ»-ը ոչ թե հեռացել, այլ ընդմիջել է»,- խմբի հնրավոր վերադարձի մասին ակնարկելով՝ նկատել է Քնարիկը:

Այն հարցին, թե արդյոք «4 տարբերակ»-ի հնարավոր միացման արդյուքնում աղջիկները կպահպանե՞ն արդյոք իրենց անձնակազմը և ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, ով ամենաառաջինը լքեց խումբը, կմիանա՞ արդյոք նրանց, Քնարիկը պատասխանել է.

«Այդ և շատ այլ հարցեր դեռևս քննարկման փուլում են»:

Խոսելով խմբի մասին՝ երգչուհի-դերասանուհին  նշել է, որ խմբի աղջիկներով միշտ էլ անասելի ափսոսանք են ունեցել խմբի փակվելու հետ կապված.

«Ես դեռ այն ժամանակ միշտ ասում էի, որ «4 տարբերակը» մեր երեխան է, այն ժամանակ մենք բացի երգելուց, ամեն մեկս մեր անելիքները ունեինք՝ հագուստի, ոճային կողմով միշտ Գոհար Ջավուկցյանն էր զբաղվում, ֆինանսական կողմը Նարինե Մկրտումյանն էր տնօրինում, լրատվամիջողների և այսպես ասած «PR»-ի կողմով էլ ես էի զբաղվում, այսինքն՝ յուրաքանչյուրս մեր խիստ և կարեւոր զբաղվածությունն ունեինք: Պետք է նշեմ, որ երբ դու ինքդ ես զբաղվում ամեն մանրուքով և չես գալիս պատրաստի ուղղակի երգելու, դա քեզ համար առվել թանկ և կարեւոր է դառնում: Ինձ համար շատ ստրեսային էր խմբի բաժանումը կամ դադարը, բայց երևի դա պետք էր յուրաքանչյուրիս, որպեսզի մենք հասկանայինք, որ դա շատ լավ էր և պետք է նոր բան մտածել, ինչու չէ, գուցե և միասին հանդես գալ»,- նշել է Քնարիկը:

Դերասանուհին պատմել է նաև, որ երբեք աչքաթող չի արել իր առաջին մասնագիտությունը և անկախ երգարվեստում հետագա անելքիներից, միևնույն է, կշարունակի զբաղվել դերասանությամբ.

«Արդեն 10-ը տարի է, ինչ  խաղում եմ «Մհեր Մկրտչյանի» արտիստական թատրոնում, այս պահին բեմադրում ենք Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսը, որտեղ մարմնավորում եմ Կատարինային, ով հենց անսանձ կինն է, նաև Սամվել Թոփալյանի և փոքրիկ Վահագի հետ միասին խաղում ենք Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացման մեջ, որը բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը»,- նշել է նա:

Դերասանուհին ասել է, որ դեռ տարիներ առաջ հեռուստասերիալներից ստացվող առաջարկությունները մերժել է՝ երազելով, որ ֆիլմարտադրության ոլորտում հեռուստադիտողին առաջինը ներկայանա գեղարվեստական ֆիլմում խաղալով.

«Այսօր իմ երազանքը կատարվում է, և ես երկար սպասելով, հրաժարվելով հեռուստաէկրաններին երևալուց, որը մեծ ճանաչում է բերում արտիստին, շուտով կներկայանամ գեղարվեստական ֆիլմում, և մարդիկ իմ խաղը առաջինը կտեսնեն հենց գեղարվեստական ֆիլմում»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին