Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
Ու՞մ ընտրել, ինչպե՞ս կողմնորոշվել։ Շուտով կմեկնարկի քարոզարշավը ու կսկսվի խելահեղ ու աղմկոտ մրցավազքը: Շատ հետաքրքիր գործիք եմ Ձեզ բերել: Բոլոր ընտրողներին, հատկապես չկողմնորոշված ընտրողներին պետք է հետաքրքրի ծրագրային ընտրությունը։ Իմ լավ գործընկեր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը իրականացրել են համատեղ ծրագիր՝ Հղումն՝ այստեղ։ Պատասխանելով 30 հարցի՝ դուք կարող եք իմանալ, թե ընտրություններին մասնակցող կուսակցություններից ծրագրային առումով որն է ձեզ ամենամոտը։ Աղմուկը հաճախ լռեցնում է ծրագրերը, իսկ այստեղ դուք կարող եք անանուն ու լուռ պատասխանել 30 հարցի և ծրագրային տեսանկյունից հասկանալ, թե ով է համապատասխանում ձեր նախընտրություններին։
Ավելի մանրամասն` տեսանյութում:
Հ.Գ.
Հարցերին պատասխանել են թե´ իշխանական և թե՜ ընդդիմադիր կուսակցությունները: Եթե որևէ կուսակցության չեք տեսնի պատասխաններում, ուրեմն նրանք չեն պատասխանել:


