▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հեշտ է մարդուն պիտակավորելը, եկե՛ք պարզապես ապրենք. Շողեր Գրիգորյան. armlur.am

Armlur.am-ը գրում է. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ սերիալներից, այն կարծիքին է, որ ինչպես, օրինակ, հեռուստատեսության ոլորտում, արեւմտյան թատրոնում այսօր այլասերության գիծ է նկատվում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը իր ավանդույթների մեջ «կարծրացած լինելով»՝ գուցե կարողանա զերծ մնալ դրանից, սակայն, միեւնույնն է, երբ քամին փչում է, անցնում է բոլոր ճեղքերով:

-Դոստոեւսկու հերոսուհիներից Նաստասիա Ֆիլիպովնայի դերը Վարդուհի Վարդերեսյանից, Մետաքսյա Սիմոնյանից հետո հայ բեմում խաղալը պարտավորեցնող չէ՞ր:

-Հատկապես Մետաքսյա Սիմոնյանի դերակատարումը շատերի մտքում է մնացել, բեմադրիչ Վահե Շահվերդյանն էլ չի մոռանում այն, ինչ ստացել էր մեծ դերասանուհին: Բայց մենք նորովի լուծում տվեցինք իմ կերպարին, ես բեմ բերեցի իմ պատկերացրած Նաստասիա Ֆիլիպովնային:

-Դուք համարձակություն գտաք անգամ հանդես գալու որպես երգչուհի: Որպես արտիստուհի՝ դերասանական արվեստում ներկայանալը քի՞չ էր թվում:

-Այո՛, ինձ տրվել է այնպիսի հնարավորություն, որի նմանը շատ երգիչներ կփնտրեն ու չեն գտնի: Առաջիկայում կունենամ ակումբային կենդանի համերգներ, հիմնականում հանդես եմ գալու բլյուզ ոճում:

-Հայկական թատրոնն այսօրվա խնդիրներին կարողանո՞ւմ է անդրադառնալ առհասարակ, ըստ Ձեզ՝ նորովի ներկայանալու խնդիր ունի՞:

-Ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ թատրոնում այսօր այլասերության գիծ է նկատվում. խոսքը արեւմտյան թատրոնի մասին է: Դրան առնչվող ընդհանուր քարոզ կա աշխարհում, որն աստիճանաբար ավելի ակնհայտ է դառնում: Երբեմն մտածում եմ, որ Հայաստանը իր ավանդույթների մեջ «կարծրացած լինելով»՝ գուցե կարողանա զերծ մնալ դրանից, սակայն, միեւնույնն է, երբ քամին փչում է, անցնում է բոլոր ճեղքերով: Եթե մենք կանգուն լինենք, քրիստոնյայի մեր կերպը պահենք, գուցե հաջողվի արեւմուտքից եկող այդ քամուն ընդդիմանալ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին