▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հաճախ տարբերություն չեմ նկատում հայի, թուրքի կամ ռուսի մեջ. Սոս Ջանիբեկյան

Երբ ռամիլ սաֆարովը կացնեց Գուրգեն Մարգարյանին, երբ ղեկավար մարմիններից մեկն իր անունը լսեց հեռվից անվան վերջում ավելացված «իկ» փաղաքշական վերջածանցը և դա դարձավ այնպիսի հանցագործություն, որ անուն հնչեցնողն իր կյանքով վճարեց։ Երբ Օլիգարխներից մեկի թիկնապահներն այնպես ծեծեցին մի հայի, որը մահացավ, երբ կան այնպիսի «հեղինակություն» վայելող մարդկանց զավակներ, ովքեր ամեն օր պատրաստ են թուրքի պես վարվել ցանկացած հայի հետ, երբ ցանկացած արդար ապրուստի միջոց ստեղծած հայը վախի մեջ է, որ հենց վաղը մեծ գլխով մի հայ կարող է խլել իրենից այդ միջոցը, երբ էս սատանի ճուտը սպանեց 6 հոգու և հնարավոր է նա պատիժը «կրի» իր հայրենիքում էն դեպքում, երբ մեր հայը պատահական սպանության համար պատժվում է իրենց երկրում, երբ կան «աթոռներ», որոնց վրա հանցագործի ճարպակալած նստատեղերն են իրենց ճարպի քանակն ավելացնում ամեն օր, երբ էլ չգիտեմ որը նշեմ, երբ շատ հաճախ տարբերություն չեմ նկատում հայի, թուրքի կամ ռուսի մեջ ու դողացող ցավ եմ ապրում հասկանում եմ, որ ողբերգությունը շա՜տ, շա՜տ շուտ է սկսվել և շա՜տ ուրիշ տեղ…

Սոս Ջանիբեկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին