▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ եմ ուզում, որ այս հրապարակը այլեւս դատարկ չլինի....

Որքան հասկանում եմ, ձեզանից շատերը լիքը հրապարակ չի սիրում:
Ա՛յ, էսպիսի դատարկ հրապարակ է սիրում: Ինչպես ՀՀԿ-ականներն են սիրում, երբ այս հրապարակը դատարկ է լինում: Այդպես շատ լավ է. խախանդ, հանգիստ, իրենք էլ արխային շարունակում են թալանն ու անօրինությունը:
Դիմացը ձմեռ է: Ձմեռը վաղուց ինձ համար դարձել է հարուստի եղանակ: Սարսափում եմ էդ եղանակից: Դրա համար շատ եմ ուզում, որ այս հրապարակը այլեւս դատարկ չլինի....
Հա, տարիներ առաջ գնում էի ,,ժիզել,, բալետը դիտելու ու աղջիկս անսպասելի ինձ նկարեց: Օրերս իմացա, որ մեր բալետային խմբի 8-10 արտիստներ հեռացել են Հայաստանից, քանի որ իրենց այստեղ չեն կարողանում ինքնաիրացնել...
Մի խոսքով, նրանք էլ փախան-փրկվեցին...

 

Կիմա Եղիազարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին