▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ էկզոտիկ տարեդարձ էր՝ փղերի ընկերակցությամբ. Գուրգեն Դաբաղյան

Esem.am-ը գրում է, որ այսօր երգիչ Գուրգեն Դաբաղյանը նշում է իր ծննդյան 27-րդ տարեդարձը:

«Օրս շատ լավ եմ սկսել: Առաջին շնորհավորանքն ու բարեմաղթանքը երաժիշտ ընկերոջս՝ Էմանուելի կողմից է եղել»,- ասել է Գուրգենը: Ըստ նրա՝ գրեթե բոլոր ընկերներն արդեն հասցրել են շնորհավորել ու իրենց նվերները փոխանցել երգիչ ընկերոջը:

«Արդեն շատ նվերներ եմ ստացել… ընկերներս միշտ յուրօրինակ նվերներ են պատրաստում, որոնց մասին կգերադասեմ լռել,- նշել է երգիչը:

Թե ի՞նչ երազանք է պահելու տոնական տորթի մոմերը փչելիս, Գուրգենը չի ցանկացել բարձրաձայնել:

«Թող երազանքս գաղտնի մնա, որ շուտ իրականանա,- ավելացրել է 27-ամյա երգիչը:

«Ես այսօր պետք է ԱՄՆ-ում լինեի, այնտեղ ծրագրած համերգներ ունեինք, բայց վիզայի հետ կապված խնդիրներ առաջացան, ու մեր համերգները հետաձգվեցին: Չգիտեի, որ Հայաստանում եմ լինելու, թե չէ ընկերական մեծ հավաքույթ կկազմակերպեի»,- նկատել է հայ երգի երբեմնի փոքրիկ իշխանը:

Հիշելով նաև իր նախկին տարեդարձերը՝ Գուրգենը պատմել է ամենաանմոռանալիի մասին. «Ամենահիշարժան ծնունդս անցկացրել եմ Հնդկաստանում: Շատ էկզոտիկ տարեդարձ էր՝ փղերի ընկերակցությամբ»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին