Այսօր մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը: Խորհրդարանի անդամների հարցերն այս նստաշրջանին բավականին շատ են: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը վերաբերվում էր «Սասնա ծռերին»: Վերջինս ցանկացավ օրակարգում ներառել հուլիսին տեղի ունեցած գործողությունները: Տիգրան Ուրիխանյանի կարծիքով Ազգային Ժողովը խնդիր ունի բացահայտելու տեղի ունեցածը, պատասխանատվության ենթարկելու ցույցերի ժամանակ ժողովրդի արդարացի բողոքի նկատմամբ բռնություններ իրականացնողներին: Վերջինիս կարծիքով պետք է պատժվեն թե՛ ոստիկանության, թե՛ պետական այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ: Պատգամավորի կարծիքով, տեղի ունեցած ցնցումը դեռ երկար ժամանակ է անդրադառնալու մեր հասարակության վրա:
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Տիգրան Ուրիխանյանի խոսքերին արձագանքեց հետևյալ կերպ.
«Շատ ցցուն հայտարարություն էր: Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին, պիտի ասեմ, որ հակասահմանադրական է, եթե քրեական գործ է հարուցվել գործին, Ազգային Ժողովը որոշումներ կայացնի»: