▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Խաչատրյանը համակարգը լցրել է իր հավատարիմներով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը համակարգը լցրել է իր հավատարիմներով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Գրիգորյանը, որը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետն է, 2002-2009 թթ. աշխատել է Երեւան քաղաքի վարչության Շահումյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։

Նկատենք, որ այդ ժամանակ Սասուն Խաչատրյանը եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ, հետագայում՝ դատախազ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Այս տարվա փետրվարի 17-ին նրա տեղակալ նշանակվեց Արտակ Պողոսյանը, որի մտերիմ կապը եւս գալիս է շատ խորքից։ Պողոսյանը 2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր է եղել եւ հետագայում նույն բաժնում այլ պաշտոններ է զբաղեցրել։

Ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ օպերատիվ հետախուզության վարչության գրեթե բոլոր օպերները Մալաթիայի բաժնի աշխատակիցներ են, որտեղ էլ նախկինում աշխատել է Սասուն Խաչատրյանը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին