▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասուն Միքայելյանն առաջինը չէ, որ էշ-էշ հայտարարություններ է արել իմ մասին»

«Ես չեմ մեկնաբանում այդ կարգի մարդկանց ասածները, դա ընդամենը փաստեց, որ իմ գնահատականը ճիշտ է»:

168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած մտքերին:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայեյանը Հ1-ի եթերում խոսելով Մովսես Հակոբյանի մասին, ասել է. «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքողը»:

Արդյոք այս հայտարարությունն ուզո՞ւմ եք անպատասխան թողնել՝ հարցին Մովսես Հակոբյանը նշել է. «Իհարկե՛, այդ հարցադրումը Դատախազությանը կարող եք անել»:

Հնարավո՞ր է, որ այդ հայտարարության համար դատարան դիմեք. այս հարցին Մովսես Հակոբյանը պատասխանել է․  «Ես բազմիցս ասել եմ, որ նման մարդկանց գնահատականն ինձ համար կարևոր չէ, մարդիկ, որոնք զբաղված են ոչ իրենց գործով: Չգիտեմ՝ ինքը զիվորակա՜ն է, դատախա՜զ է, թե մի ուրիշ աշխատող է, բոլոր դեպքերում այն մարդը, որն ամեն ինչով զբաղվում է, նա ոչնչից գաղափար չունի: Ինքն առաջինը չէ, հազարավոր մարդիկ այդպիիս էշ-էշ հայտարարություններ են արել իմ մասին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին