▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Միքայելյանի ըննդիմադիր նոր ուժը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, թե  ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած եւ ՀԱԿ-ի հետ իր գաղափարական անհամաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձեւավորվի, եւ ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա:

Թե դա ինչ ուժ է եւ երբ է ձեւավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձեւակերպումով: Օրերս մենք տեղեկացանք, որ նոր ուժի ձեւավորման ուղղությամբ քայլեր են արվում, եւ Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում:

Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը ղեկավարի) Նիկոլ Փաշինյանը եւ ՀԱԿ-ից անջատված որոշ այլ գործիչներ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին