▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասնա ծռեր. Մեր կողքին ոչ թե ՎՐԱՑ տունն է, այլ մեր ՎՆԱՍ տունը

ՎՐԱՑԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ  ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ

ՄՈՌԱՑԵԼ ԵՆ... ԹԵՐԵՎՍ՝ ՈՉ

Վրաստանում հերթական հակահայկական հայտարարություն է հնչել կաթողիկոս Իլյա Բ-ի կատարմամբ: Սա ուղղակի հերթականն է վարչապետ Իվանիշվիլու հայտարարությունից հետո: Եվ տեսեք ովքեր են կատարողները: Պետության առաջին դեմքը և հոգևոր առաջնորդը: Եվ սա այն բանի հետևանքն է, որ առ այսօր 1990-ականների հենց առաջին օրերից այդ երկրում սկիզբ առած հակահայ բանավոր ու գրավոր արշավին հայաստանյան կողմը խուլ-համր-կույրի անմեղսունակությամբ երբևէ չի արձագանքել: Այս դեպքում էլ համոզված եմ, որ Հայաստանի պաշտոնական ղեկավարությունն ու կրոնական առաջնորդը չեն պատասխանելու, հուսամ սակայն, որ Արցախի պատասխանը կլինի համարժեք: Այս երկրի ղեկավարները ՛՛մոռացել՛՛ են, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը վահան է եղել հարավից եկող ոսոխների համար ու իր հողով ու ժողովրդի արյունով փակել է նրանց ճանապարհը դեպի Վրաստան: Մոռացել են, որ Հայաստանն է իր Բագրատունի Դավիթ որդուն դրել Վրաստանի թագավոր ու նրանից են սերվել վրաց Բագրատունիները: Մոռացել են, որ հզորագույն Զաքարյան տոհմն էր 12-14-րդ դարերում տեր ու տիրական Վրաստան կոչված երկրում /և դավաճանաբար այդ ժամանակի Վրաստանի քարտեզ են գծում նաև դրա մեջ նույն գույնով ներկելով Զաքարյան Հայաստանի անկախ պետության տարածքը, մինչդեռ Անկախ Հայաստանը ընդհամենը Վրաստանի հետ պետական ունիա էր հաստատել՝ ստանալով այդ ունիայի բարձրագույն հինգ պաշտոններից երեքը և երկրի իրական ղեկավարությունը/: Մոռացել են, որ թշնամաբար գրավել, ուծացրել և տիրում են Հայոց գրեթե ամբողջ Գուգարքի նահանգի տարածքը, որ ներկա Վրաստանի կեսից ավելի է: Մոռացել են, որ իմ չսիրած ռուս բանաստեղծ Պուշկինը 1827 թվականին Էրզրում գնալու ճանապարհին եղել է Թիֆլիսում և գրել, որ հայերի թիվը Թիֆլիսում մի քանի տասնյակ անգամ գերազանցել է վրացիներին: Մոռացել են, որ հենց այդ պատճառով մինչև 1917 թվականը Թիֆլիսի քաղաքապետների 95 տոկոսը եղել են ազգությամբ հայեր: Մոռացել են, որ 1918 թվականին դավաճանաբար թուրքին ՛՛նվիրեցին՛՛ անառիկ Կարսը: Մոռացել են, որ 1919 թվականին թուրքի նման ագրեսիա են իրականացրել Անկախ Հայաստանի դեմ և միայն օտար ուժերի միջնորդությամբ են փրկվել պետականության կորստից:
Մոռացել են... Թերևս՝ ոչ: Չեն մոռացել: Պարզապես մենք՝ հայերս ենք մոռացել այս ամենը, մոռացել անգամ մեր անմեռ Սասնա ծռեր էպոսի զգուշացումը, որ մեր կողքին ոչ թե Վրաց տունն է, այլ մեր ՎՆԱՍ ՏՈՒՆԸ...



Հեղինակ` Հրաչյա Պետրոսյանց

Գրառումը` Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին