▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինը նշանակվել է Կոտայքի հարկայինի պետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Չարենցավանի՝ Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։

 

 

 

 

 

 

Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ գազալցակայանը պատկանում է Սասուն Միքայելյանին, եւ, թերեւս, նա էլ որոշ դերակատարում է ունեցել այս նշանակման հարցում։

Իսկ Կարինե Ներսիսյանը հարկայինի 30-ամյա պատմության մեջ երկրորդ, լավագույն դեպքում՝ երրորդ կին պետն է՝ Շիրակի հարկայինի պետ Լիդա Նանյանից հետո»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին