▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանը փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ և հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը։

 

 

 

 

 

 

 

 

Նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, և դրանից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել։

Մոտ 9 ժամ տևած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք, գումար և առգրավվել է մի գեղանկար։ Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, և որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման են ենթարկել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին