▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանը փակում է Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը

Ուրեմն, շուտով փակում են Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ընկած թունելը, ինչը ճանապահը երկարացնելու է ավելի, քան մեկ ժամով։ Թունելը վերջերս են վերանորոգել, վերանորոգման կարիք չունի։ Բոլորն ասում են, որ թունելը փակում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որպեսզի հանի ջրահեռացման և Սովետից մնացած խողովակները։ Վերջերս նա արատավոր հակում է ձեռք բերել տարբեր տրամաչափի խողովակների նկատմամբ։ Տեղական ՀԵԿ-ն էլ է, ասում են, տեռորով փակել, խողովակները վերցրել։


Բազմաթիվ մարդիկ աշխատանքից զրկվել են։ Հիմա էլ Ստեփանավան ու Տաշիր քաղաքների և հարակից գյուղերի ամբողջ բնակչությունը մի քանի ամիս շարունակ անհարմարություն է կրելու, բոլորը ատամնաբույժի անգամ Վանաձոր են գնում, կանայք Ստեփանավանում վախենում են ծննդաբերել, հղիները կոնսուլտացիաների համար էլի Վանաձոր կամ Երևան են գնում։ Չհաշված, որ ջրահեռացման համակարգի օտարումը էդ թունելը շարքից կհանի։ Չհաշված, որ դա միջպետական ճանապարհն է։ 
Խնդրում եմ իմ լրագրող ընկերներին պարզել, թե ինչու է փակվում թունելը։ Գուցե հնարավոր լինի դեմն առնել։


Գրող Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին