▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՍ-ի Արտակը վազել է նախագահի թիկնազորի պետի դուռը.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հայոց խորհրդարանի գործարար հատվածը ևս իրարանցման մեջ է։ Նորություն չէ, բոլորն էլ ուզում են նորից անձեռնմխելիություն ապահովող պատգամավորական մանդատ ստանալ։ Օրերս իր հովանավորի՝ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի դուռն է վազել նաև Արտակ Սարգսյանը («ՍԱՍ»-ի Արտակը)՝ քննարկելու իր ապագայի հարցը։

Պարզ չէ, երաշխիքներ տվե՞լ են նրան, թե՞ ոչ, բայց պարզ է մեկ բան. պատգամավորության տարիներին Արտակ Սարգսյանը ԱԺ ամբիոնի տեղը չի «իմացել», դահլիճում ծպտուն չի հանել, ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանել, հիմա նորից գալիս է, որ ի՞նչ անի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին