▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափով տեղեկացա, որ ֆիլմ են պատրաստում Վազգեն Սարգսյանի մասին․ Հայրիկյան

Այս վերնագրի ներքո հրապարակված նյութի առնչությամբ՝ Պարույր Հայրիկյանը գրել է․ 

Այն լրատուամիջոցներին, մասնաւորապէս «ԱՌԱՒՕՏ» ԵՒ «ԱՍԵԿՈՍԷ», որոնք իրենց Իւթուբեան ալիքով տարածում են իմ խաւսքը՝ հնչեցուած երկու աւր առաջ (13 րոպէ), խնդրում եմ նկատի ունենալ, որ ես այդ նիւթն իմ էջում փակել եմ, ինչի մասին նախապէս տեղեկացրել եմ ինձ հետեւողներին։

Խնդրում եմ յարգելով իմ հեղինակային իրաւունքը նոյնպէս դադարեցնել դրա թողարկումը ձեր էջերում։

Նախապէս շնորհակալութիւն եմ յայտնում։

Ավելի վաղ, Հայրիկյանը գրել էր՝ 

Սուրբ Ծննդեան տաւնի նախաշեմին հաշուի առնելով նաեւ սխալ ընկալումներ ունեցող բայց միեւնոյնն է սիրելի համաքաղաքացիներիս զգացումները, խիստ խաւսքեր ու գնահատականներ պարունակող բոլոր արտայայտութիւններս կամ կը սրբագրեմ կամ էլ կը ջնջեմ։ Զուգահեռաբար կը մասնակցեմ ապաշխարութեան արարողութեանը։

Սակայն ոչ մէկին չթուայ, թէ կարող եմ դրական համարել մեր կեանքում աւրինկանացնելու փորձերը՝ Հայաստանի քաղաքացիներին ոչինչ համարելու («100 տոկոսն էլ․․․» եւ այլն) հայ զինուորին ու սպային քաղաքական խաղերի գործիք դարձնելու, ընտրութիւնների կեղծմանը եւ յեղաշրջմանը մասնակցելը։ Եւ ով ողջունում է դրանք, ի վերջոյ, ազգի դէմ է գործում։

 

Կարդացեք՝ Վազգենի և Դեմիրճյանի պաշտպանն ու նրանց կիսատ թողած  գործն ի կատար ածողը ես եմ լինելու․ Վարդան Ղուկասյան

 

Սարսափով տեղեկացա, որ ֆիլմ են պատրաստում Վազգեն Սարգսյանի մասին․ Հայրիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին