«Արարատի ընտրությունները դարձել են հայաստանյան թիվ մեկ թեման։ Նախորդ օրը ԲՀԿ ակտիվիստներն այցելել են Արարատ, ժողով արել ցեմենտի գործարանում, մինչ այդ գործից ազատված ՀՀԿ-ին «հարողների» ցանկն ավելացրել ևս մի քանիսով։ Հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ական պատգամավոր կանանցից մեկն իր հուժկու ձայնով հրահանգել է գործարանի տնօրինությանը` «ագռավի արտաքինով էն մի քանի կնոջը ևս ազատել գործից», ապա հրապարակել ԲՀԿ-ի վերջնական «վերդիկտը»՝ մեծամասնականով ընտրված պատգամավորներն ընդամենը կոճակ սեղմող գործիքներ են։ Ներկաները չեն հասկացել՝ ինչու է նա «կպնում» մեծամասնականով ընտրված Գագիկ Ծառուկյանին, ԲՀԿ-ականները սարսափով մտածել են` «բա որ Գագոն իմացա՞վ»։ Հիշենք՝ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Դուբայում, ցեմենտի գործարանը պատկանում է նույն Ծառուկյանին, իսկ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանն էլ ցեմենտի գործարանի արտադրամասի պետն է։ Ի դեպ, Արարատում այս օրերին խոսում են, որ երբ գործարանը պատկանում էր Արամ Զավենի Սարգսյանին, նա ամեն ամիս Արարատ քաղաքի բյուջե էր փոխանցում երեսուն միլիոն դրամ, գործարանն ինչ անցել է Ծառուկյանին, որևէ գումար Արարատի բյուջեին չի տրամադրվում»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: