▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի ամիս էր հունվարը, ես կորցրեցի մարդկանց, ովքեր թանկ էին ինձ համար. Լիլու

Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում գրել է.

«Սարսափելի ամիս էր հունվարը, ես կորցրեցի մարդկանց, ովքեր թանկ էին ինձ համար:

Հորաքույրս, ով կարոտած աչքերով սպասում էր հեռավոր Հունաստանում, որպեսզի տեսնի Ռոբերտին, Լուսինեն, ով շատ կարճ ժամանակով եկավ մեր կյանք և մեզ սովորեցրեց, թե ոնց կարելի է մարդուն առանց ճանաչելու անձնազոհ լինել, օգնել, սատարել եւ հեռանալ ընդմիշտ․․․

 Ստեփան պապիկս, նրա հուղարկավորությունն էր այսօր, ես պատրաստ չէի այս ամենին, բայց եղավ էն, ինչ պետք է լիներ․․․

Նման դեպքերում շատ դժվար է դիմակայել, բայց ես կարողացա դառը սրտով, ժպիտը դեմքիս պայքարել փորձությունների դեմ, շարունակել ապրել․․․ նորից ուրախանալ, կյանքը շարունակվում է․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին