▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարքային քաղաքացին վերլուծական կարողություններ չունի.ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը արդարև փորձեց օգտագործել Սահմանադրությունը բարեփոխելու հնարավորությունը և անդրադարձավ ոչ միայն կառավարման համակարգի փոփոխության խնդրին:

«Կար հանրային պահանջ և այդ  պահանջն  արտահայտնողները հիմանականում ընդդիմադիր քաղաքական ուժերն էին »,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ ինչո՞ւ են հիմա իշխանությունները գնում սահմանադրական փոփոխություններին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ դա կոռեկտ հարցադրում չէ.

«Իշխանությունն ընդամենը արձագանքում է ընդդիմության պահանջին: Իշխանությունները համոզված էին, որ այս քայլով ընդդիմության հետ կառուցողական համագործակցության դաշտ են ստեղծում: Նպատակը սա էր, ցավոք, իշխանության ներկայացուցիչները հիասթափվեցին, որովհետև այսօր  ընդդիմությունը մերժում է  այն թեզերը, որոնք իրենք էին ներկայացնում»,-նկատեց Խոսրով Հարությունյանը:

Հարցին, թե եթե հիմա հանրության շրջանում հարցում անցկացվեր, թե կա՞ արդյոք Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, ո՞ր մասն այո կպատասխաներ, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց.

«Սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջը երբեք ներքևում չի ձևավորվում: Սրա քաղաքական կարևորությունը ձևավորվում է վերևներում: Շարքային քաղաքացին, նույն գյուղացին  իրավական, քաղաքական, վերլուծական կարողություններ չունի, որ կարողանա գիտակցել, թե իր խնդիրների հիմնական աղբյուրը որտեղից է գալիս»

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին