«Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը «Հանրային Դատ» ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շարունակվում է անամոթաբար կիրառվել`«օրերս համացանցում տարածվեց...» բառակապակցությունը
Հարգելի ընթերցող, ինչպես բազմաթիվ նախկին, այնպես էլ այսօրվա մամուլում հայտնված նյութի (տես հղումը) հեղինակը և սկզբնաղբյուրը Հանրային ձայնն է։
Հիշեցնենք, որ տվյալ նյութը մինչև Վարդան Ղուկասյանի կողմից հրապարակելը և իրավապահներին ներկայացնելը ունեցել էր 28 հազար դիտում և զրո արձագանք։
Մեկ անգամ ևս հորդորում ենք ԶԼՄ֊ներին` որևէ լուրի հեղինակ ցանկացած լրատվամիջոցի` տվյալ դեպքում Հանրային ձայնի» լուրին կատարել պատշաճ հղում»։
Հավելենք, որ Լուրեր․com-ն այսօր գրել էր․ «Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մասին և այդ տեսանյութը 28.000 դիտում էր ունեցել յութուբում, սակայն Հայաստանում այն արձագանք ստացավ այն դեպքից հետո, երբ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը անդրադարձավ դրան: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանությունը դեպքի մասին տեղեկանում է Վարդան Ղուկասյանի հրապարակումներից հետո միայն։
28.000 հոգի դիտել էր տեսանյութը, բայց նրանցից և ոչ ոք հաղորդում չէր տվել բռնության մասին: Ենթադրաբար, դիտորդների թվում եղել են նաև պատկան մարմնի աշխատակիցներ։
Հայաստանում, կարծես, սովորական է դարձել այն երևույթը, որ ոստիկանությունը աղմկահարուց դեպքերի մասին պետք է տեղեկանա և արձագանքի հասարակ քաղաքացիներից ավելի ուշ և նրանց տեղեկացմամբ: Արդյո՞ք սա պետության քայքայման հիմնական ուղիներից չէ»։