Վերջին օրերին Վարդենիսում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ես շարունակում եմ սպասել պաշտոնանկությունների:
Եթե պաշտոնանկություններ չեն լինելու ուրեմն մենք այլևս կորցրել ենք պետականաշինության վերջին հույսը և խոսել հեռու գնացող ծրագրերից առնվազն միամտություն է:
Պետական բյուջեից միլիարդավոր դոլարներ են գնում հատուկ ծառայությունների ֆինանսավորման վրա, մեզանից շատերը լսած կլինեն, թե ինչ է կատարվում ժամանակին ԻՍԿԱՊԵՍ լեգենդար հայկական հատուկ ծառայություններում այսօր և վստահ եմ, որ խորը հիասթափություն ապրած կլինեն:
Առայժմ չեմ ցանկանա խոսել այս մասին ավելի մանրամասն, բայց չխոսելն արդեն իսկ վտանգում է հայոց պետականությունը:
Հիմա ավելի առարկայական հարց, որն ուղղված է մեր բարձրագույն ղեկավարությանը՝ Ուր է հայկական հակահետախուզությունը? Միթե հակահետախուզության ողջ ռեսուրսներն այսօր էլի նետված են ներքաղաքական հարցեր լուծելու համար? Ուր էր ոստիկանությունը, ՊՆ ի ռազմական հակահետախուզությունը? Ուր է մեր ողջ պետական համակարգը? Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզաբանվեն, Վարդենիսի դեպքերը ցույց տվեցին, որ հույսներս դեռ հայ հասարակ գյուղացին ու բավորն է և մեծ հաշվով պետականության ուժեղացում չկա:
Հ.Գ խնդրում եմ զանգեր և նամակներ չգրել, թե պետք չէր այսպիսի ստատուս գրել և խնդրում եմ նաև՝ ծանոթ, բարեկամ, ընկեր, խնամի չխառնել, ես մտածում եմ իմ երեխայի վաղվա օրվա մասին: