▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակելու դեպքում իրենց տնօրենով հանդերձ կհայտնվեն Նուբարաշենի աղբավայրում. Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր «Սանիթեքը» վերջնականապես ապացուցեց, որ Երևանի բնակիչների նկատմամաբ ունի զրո հարգանք, ճիշտ այնպես ինչպես այդ ընկերությունն անհայտ պայմաններով Երևան բերած Տարոն Մարգարյանը։

Քաղաքը տարիներ շարունակ աղբի մեջ խեղդելուց և Երևան համայնքի բյուջեին ասյքան վնաս պատճառելուց հետո հայտարարում են, թե պատրաստ են կոնսենսուսի գնալ Երևանի քաղաքապետարանի հետ, եթե վերջինս «Սանիթեք»-ին վերադարձնի մինչ այս գանձած տուգանքները, վերանայի պայմանագրի արժեքը և թույլ տա համատեղ օգտագործել քաղաքապետարանի ձեռք բերած նոր մեքենաները։

 

 

 

Արդյո՞ք երևանցիներին պետք է այսպիսի կոնսենսուս։ Մի կողմից երևանցին հարկ է վճարում մի ծառայության դիմաց, որը փաստացիորեն «Սանիթեքը» չի մատուցում, մյուս կողմից էլ պետք է իր հարկերով գնված մեքենաները տրամադրի այդ ընկերությանը, վերադարձնի տուգանքները ու սկսի այդ ծառայության համար ավել գին վճարել։

Կամ «Սանիթեք»-ը մեր բնակչությանը էշի տեղ է դնում կամ էլ չի գիտակցում, որ մեր հանդուրժողականությունը սահմաններ ունի և այսպես շարունակելու դեպքում իրենք իրենց տնօրենով հանդերձ կհայտնվեն Նուբարաշենի աղբավայրում․ այնտեղ, որտեղ արդեն հայտնվել են իրենց նախկինում հովանավորող պարոնները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին