▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը հույս ունի, որ Գալուստ Գրիգորիչը երկար չի ձգի. «ՀԺ»

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ  ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը ակնհայտորեն դժվարություններ ունի նիստերը վարելու հարցում։ Նա շփոթում է հերթականությունները, քվեարկությունները խառնում է գրանցման հետ, չի պահպանում պրոցեդուրաները։

«Տարօրինակն այն է, որ այս իրավիճակը լրջորեն զվարճացնում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։ Սահակյանի ամեն սխալի վրա Շարմազանովը քթի տակ խնդմնդում է,ընդ որում՝ դա անում է խորհրդարանի մյուս հանրապետական պատգամավորներին ի տես։ Շարմազանովը թերեւս հույս ունի, որ Գալուստ Գրիգորիչը երկար չի ձգի նախագահությունում»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին