▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շարմ»-ի «շառը»...«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով` «Շարմ» ընկերության մասնակցությունը իշխող Հանրապետական կուսակցության քարոզչական աշխատանքներում որոշվել է հնարավորինս նվազագույնի հասցնել։

Պատճառներից մեկն էլ թերեւս այն է, որ Բաղրամյան 26-ում որոշել են հավելյալ բյուջե չտրամադրել «Շարմի» ղեկավարությանը, քանի որ ընկերությունն արդեն մեծ գումարներ է ստանում Հանրայինից ստացած հաղորդումների պատվերների պատրաստման համար։

Խոսակցություններ կան, որ հարցեր են առաջացել դրանց օրինականության ու իրավական ձեւակերպումների առումով։ Իմիջիայլոց` հիշեցնենք, որ Հանրայինի գումարները, ինչպես հայտնի է, հարկատուների հաշվին գոյացող եւ պետբյուջեում «հավաքվող» գումարներ են, որոնք էլ ուղղվում են Հանրայինին, այս դեպքում նաեւ որոշ իմաստով` «Շարմին»։

Մյուս պատճառն այն է, որ իշխանության կարեւոր օղակների ներկայացուցիչներն սկսել են չվստահել «Շարմին»՝ ակտիվացնելով նախկին քարոզարշավներից մեկում ձայնագրված մի տեսանյութի հետ կապված աղմկահարույց պատմության մասին խոսակցությունները։ Խոսքը՝ Հրանտ Թոխատյանի եւ Ալբերտ Ազարյանի մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակի չմոնտաժված տարբերակի մասին է, որում Թոխատյանը հայհոյախառն արտահայտություն էր թույլ տվել Երվանդ Զախարյանի, իսկ Ազարյանը՝ Սերժ Սարգսյանի հասցեին։

Ի դեպ` հիշեցնենք, որ տեսահոլովակի` չմոնտաժված հատվածը եղել է երկու հոգու մոտ՝ մեկը՝ նախկինում «Շարմի» գործադիր տնօրեն, այժմ ՀՀՌԽ-ի նախագահ Ռուբեն Ջաղինյանի, մյուսը՝ ոմն Աշոտ Առաքելյանի մոտ, որը նախկինում մատուցող է աշխատել «Շարմի» «Մաֆ Ակումբում», իսկ ավելի ուշ սկսել է պրոդյուսերական գործունեություն ծավալել։

Հատկանշական է, որ այդ տեսանյութի` համացանցում հայտնվելուց հետո բարձրացած մեծ աղմուկը շատ արագ մարվեց։ Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանություն էին կանչվել եւ ցուցմունք տվել դրա հետ կապ ունեցող հնարավոր բոլոր անձինք, իսկ Երվանդ Զախարյանի որդին իր ձեւով էր փորձել «գտնել» տեսանյութը տարածողներին։

Նշենք, որ ոստիկանությունում գործը շատ արագ փակվեց, քանի որ փաստացի «գաղտնի» համարվող, սակայն համացանցի հիթ դարձած աղմկահարույց տեսանյութի տարածումը նպատակ էր հետապնդել` վարկաբեկել դրա մասնակցիներին ու նրանց կողմից «հայհոյվողներին» ու դրանով ինչ-ինչ անձնական հաշիվներ մաքրել։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին