Անդրադառնալով Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան երեկվա հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի գնահատականին, թե «60 տոկոսից ավելի ձայնը շատ լավ արդյունք է»` «Ժողովուրդը» գրել է, թե հատկապես Հայաստանի հետընտրական գրծընաների ֆոնի վրա նման գնահատականի հնչեցումը ռազմավարական գործընկերոջ կողմից այնքան էլ գեղեցիկ չի հնչում:
Միաժամանակ թերթը գրել է. ««Ժողովուրդ»-ի` նախագահական նստավայրի աղբյուրների փոխանցմամբ`այս անգամ ևս խոսվել է Մաքսային միության ու Եվրասիական միության վերաբերյալ, քննարկվել է նաև ՌԴ-ից ՀՀ մատակարարվող գազի սակագնի խնդիրը: Սակայն, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ս. Սարգսյանին չի հաջողվել որևէ կերպ համոզել, որ ռուսական կողմը չգնա գազի սակագնի կտրուկ բարձրացման. այս հարցի վերաբերյալ պաշտոնական Մոսկվան անդրդվելի է»:
Սարգսյանին չի՞ հաջողվել Պուտինին համոզել` չբարձրացնել գազի գինը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet