armtimes.com-ը գրում է. Գագիկ Ծառուկյանը կրկին վերադարձավ քաղաքականություն: Այս մասին նա երեկ անձամբ հայտարարեց: Ճիշտ է, ամեն ինչ մի քիչ խուճուճ-մուճուճ ստացվեց, ինչպես նրա նոր սանրվածքը, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Էությունն այն է, որ 2017 թվականի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրել է կրկին ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւ Ծառուկյանը մեծահոգաբար ընդառաջել է Սարգսյանի խնդրանքին:
Այլ հարց է, իհարկե, որ Ծառուկյանը, մեծագույն ցանկության դեպքում անգամ, չէր կարող մերժել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում