▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյան-Քոչարյան շախմատային պարտիան. շախ ձիով

Մի պահ փորձեք մոռանալ սոցցանցերից, շրջապատից, «Հայլուրից», էժանագին լրատվական կայքերից ստացած տեղեկությունների այն խաժամուժը, որը շփոթեցնում ու թմրեցնում է ձեզ: Մի պահ եկեք պատկերացնենք, որ դուք ստրուկ չեք, եղեռնի զոհ չեք, ուղեղ ունեք և կարող եք անգամ ամեն ինչին նայել, ոչ թե այնպես, ինչպես ուզում են ուզողները, այլ այնպես` ինչպես կա:

Նախ եթե մտածում եք, որ ձեր քաղաքական գիտելիքներն ու ինտելեկտի զարգացվածությունը թույլ է տալիս  միլիարդ դոլարների խնդիրները մի քանի վայրկյանում լուծել, ապա, համոզված եղեք, ձեզ մոտ այդպես հեշտությամբ ստացվում է, որովհետև չունեք ոչ մի կոպեկ, ինչ էլ ունեք բանկերինն է: Լոր որսալն էլ է հեշտ, կրակում ես` կախում կողքիցդ, կրակում ես` կախում կողքիցդ:

Բայց սրա մասին չի, որ ուզում եմ խոսենք, այլ արդեն մի քանի տարի ընթացող երկրի  համար մեկ շախմատային պարտիայի մասին, որի միայն մի մասն եք տեսնում, մի փոքր վանդակը, ասենք` «E4»: Ճիշտ է, այսօր«E4»-ի վրա հայտնվել է սևերի  ձին և սպառնում է թագավորին, բայց սա նորություն չէ, ոչ էլ ինչ-որ էքստրաօրդինար դիպված: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր հիմնադրման հենց առաջին օրից առաքելություն է ունեցել կենտրոնացված իշխանությունը տրոհելու, կիսելու: Գաղափարը առաջացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «կաբինետում» և որպես քաղաքական այլընտրանք նա կարողացել է մի քանի տարվա շախմատային պարտիայում իր դիրքերը չզիջել: Անգամ մի քանի հետաքրքիր կոմբիանացիաներ է մշակել, ֆինանասական խառնաշփոթի տեսքով (տարադրամի փոխարժեքի տատանում), թագուհուն է զոհաբերել` ուղարկելով ԱՄՆ և  պատրաստվում է դեռ առաջ  գնալ:

Սարգսյանը պաշտպանվում էր, բայց ՀՀԿ կուսակցության խորհրդի նիստում հնչեցրած հայտնի հայտարարությունից հետո, որոշել է իր կոմբինացիան առաջ տանել և քանի որ  հմուտ շախմատիստ է, ամեն ինչ ցավալի ավարտ կունենա սևերի ձիու համար, բայց ոչ թագավորի:

Քրեական պատասխանատվության ենթարկելը սպիտակների սիրած կոմբինացիան է:

Փետրվարի 20-ի հանրահավաքից հետո կերևա, թե ինչքան կձգեն սևերը:

 

Հովհաննես Եսայան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին