ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին սկսել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցով ուղիղ բանակցությունները: Համանախագահների խոսքով՝ 2 երկրների նախագահների հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ Վիեննայում: Այս մասին նշված է կազմակերպության հայտարարության մեջ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարության մեջ ասված է, որ ժամանակն է, որ երկու երկրների նախագահները հանդիպեն և վերջ տան կրկնվող ռազմական գործողություններին: Համանախագահները հերթական անգամ նշել են, որ կոնֆլիկտը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով:
«Բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի, եթե բնռությունը շարունակվի, իսկ խաղաղությունը չի կարող հաստատվել առանց բանակցային գործընթացի»,- նշված է հայտարարության մեջ: