▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սարգսին թեթևակի խանդում եմ, երբ...». Մանո Գրիգորյան

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է, որ դերասան ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանները, չնայած զբաղվածությանը, պարբերաբար նոր ֆոտոշարքեր են ունենում։ Այս առումով նրանց օգնում է աշխատանքի բնույթը: Ըստ Մանոյի խոսքերի՝ որքան էլ զբաղված լինի, շաբաթվա ընթացքում գոնե մեկ օր երեխաներին է տրամադրում, բացի այդ, երբեմն երեխաներին տանում է աշխատավայր:

«Սարգիսն էլ, հնարավորության սահմաններում, փորձում է միանալ մեզ, սակայն նրա ժամանակն ավելի սուղ է։ Ամեն դեպքում, երբ շատ հետաքրքիր ինչ-որ բան ենք նախաձեռնում, աշխատում ենք երկուսով լինել։ Հաճախ եմ կարդում, որ հայտնի մարդկանց ընտանիքները միշտ անտեսված են եղել։ Մենք փորձում ենք այնպես անել, որ զբաղվածությունը չխանգարի երեխաներին»,- նշել է պարուհին։

Ըստ դերասանուհու՝ Սարգսի ուշադրության և սիրո պակաս չի զգում, սակայն երբեմն խանդելու առիթ է ունենում։ 
«Մենք միասին ենք աշխատում և շատ ժամանակ ենք միասին անցկացնում։ Երբ բոլորի համար հետաքրքիր, ռոմանտիկ բաներ ենք մտածում, գրում, ֆիլմեր ենք հավաքում, աշխատանքային բուռն ընթացքի ժամանակ ասում եմ՝ բայց ինչի իմ համար էլ նման բաներ չես անում: Թեթևակի խանդում եմ, երբ Սարգիսը սկսում է ուրիշների համար նման բաներ շատ մտածել, ասում եմ՝ ինչու իմ համար էլ նման բաներ չես մտածում»,- նշել է դերասանուհին։ 


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարները՝ BlogNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին