▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիսը հատուկ օրերի չի սպասում ինձ նվերներ նվիրելու համար. Մանո

Esem.am-ը գրում է. Դերասանուհի Մանո Գրիգորյանին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ առաջինը շնորհավորել են դուստրերն ու նախապես փոխանցել իրենց պատրաստած նվերները: «Աղջիկներս մանկապարտեզում մարտի 8-ի կապակցությամբ բացիկներ էին պատրաստել, այնքան ոգևորված էին, որ չդիմացան՝ նախապես տվեցին :) Մի քիչ զբաղված էի ու պատշաճ ուշադրություն չդարձրի. Էվան ձեռքը բռնած հետևիցս ման էր գալիս ու ամեն պահ ցույց տալիս ասաց Մանոն: Ըստ նրա՝ մոր համար երեխաների կողմից նվեր ստանալն ամենահաճելի բանն է:

Մանոն ասաց, որ ամուսինն էլ՝ դերասան Սարգիս Գրիգորյանը, շնորհավորել ու  գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրել իրեն: «Այս տարի մենք ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում ու, անկեղծ ասած, անգամ չէի հիշում, թե ինչ օր է: Սարգիսը, չնայած զբաղվածությանը, ինձ համար ծաղիկներ էր գնել և այդ կերպ հիշեցրեց, որ արդեն Մարտի 8-ն է :)»,- խոստովանեց դերասանուհին: Նա ասաց նաև, որ ամուսինը հատուկ օրերի չի սպասում իրեն հաճելի և օգտակար նվերներ գնելու համար:

«Ճիշտն ասած, տոներին ոչ միշտ է Սարգիսն ինձ համար նվերներ գնում: Տարվա ցանկացած օր, ինձ ինչ պետք է լինում, նա նվիրում է. չի սպասում, որ հատուկ օր լինի»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին