▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Հովսեփյանը եւ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են Մեսիի օգտին

2016 թ. հունվարի 11-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի 2015 թ. դափնեկրի, ինչպես նաև 2015 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև մեկական մարզական լրագրող ՖԻՖԱ-ի անդամ երկրներից: Քվեարկության համար սահմանված ժամկետներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրապարակել են իրենց տարբերակները:

 

Սարգիս Հովսեփյան

 

Լավագույն ֆուտբոլիստ

1.Լիոնել Մեսսի

2.Կրիշտիանու Ռոնալդու

3. Լուիս Սուարես

 

Լավագույն մարզիչ

1.Խոսեպ Գվարդիոլա

2.Լուիս Էնրիկե

3.Ունաի Էմերի

 

Հենրիխ Մխիթարյան

 

Լավագույն ֆուտբոլիստ

1.Լիոնել Մեսսի

2.Կրիշտիանու Ռոնալդու

3. Զլատան Իբրահիմովիչ

 

Լավագույն մարզիչ

1.Լուիս Էնրիկե

2.Ունաի Էմերի

3.Խոսեպ ԳվարդիոլաՀՖՖ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին