▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Գրիգորյանի խորհուրդները «տղամարդանման կնիկ» չդառնալու համար

​​​​​​​

BlogNews.am-ը գրում է, որ սկսում է նոր շարք, որի շրջանակներում գրավիչ հայտնի տղամարդկանցից կհետաքրքրվենք, թե որո՞նք են կանացիության 7 չափանիշները:

Դերասան Սարգիս Գրիգորյանը նշեց, որ կինն առաջին հերթին իրեն գրավում է հագուկապով, կեցվածքով ու պահելաձևով, որոնք արտահայտում են նրա ճաշակը: Սարգսի՝ կանանց ներկայացված պահանջները, սակայն, ավելի շատ վերաբերում էին կնոջ ներքինին, որն իր դրսևորումն է ունենում արտաքին տեսքում:

Ահա և դերասանի ներկայացրած չափանիշները.

Կինը պետք է հեզ լինի՝ իր չափերի մեջ և չձգտի նմանվել տղամարդու, որովհետև այդ ժամանակ նա դառնում է ոչ թե կին, այլ տղամարդանման կնիկ:

Խելացիությունը ևս կարևոր չափանիշ է. դատարկ կնոջ հետ շփումն անհետաքրքիր է:

Կնոջ Քաղաքավարությունը, դաստիարակությունը շատ բան է պատմում նրա մասին. Կինը պետք է իրեն պահել իմանա շրջապատում և ամուսնու կողքին:

Լաչառ կանանց (նաև՝ տղամարդկանց) ատում եմ:

Կարևորում եմ պունկտուալությունը: Կինը պետք է իր խոսքի տերը լինի և կամային:

Բարությունը, նվիրվածությունը իր ընտանիքին ևս գեղեցկացնում է կնոջը:

Իհարկե, նաև ճաշակն եմ շատ կարևորում: Կարծում եմ՝ եթե նախորդ հատկանիշները լինեն, ճաշակն էլ կլինի: Կինը պետք է այնպես  հագնվի, որ իրեն նայեն ոչ թե որովհետև գռեհիկ է, այլ որովհետև գեղեցիկ է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին