▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Գրիգորյանի գրառումն ու կոչն իրեն անպատվողներին

 Դերասան Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։

«Այսօր ես դարձա 40…
Կյանքը դեռ առջևում է
Ին՞չ հասկացաԵրևի ոչինչԴեռ ժամանակ կա․․․

Ուզում եմ խոսել զգացողություններիս մասին՝ դա է կարևոր, քանի որ ոնց զգում ես էդպես ել ապրում ես

Կյանքում կան հաշված մարդիկ, որոնց երջանկության շնորհիվ եմ ես ճիշտ զգում կյանքը․․․ Եվ ամեն բան կանեմ այդ մարդկանց բարեկեցության ու ժպիտի համար
Զգացեք սերը ինտերնետից դուրս, զգացեք սրտացավությունը լայքերից առավել, զգացեք հոգատարությունը սթորիներից հետո երբ իջեցնեք հեռախոսը Ձեր դեմքից և այլնԴա է կարևորը

Սարգիս Գրիգորյան

Ես շատերի պես չեմ ուզում շնորհակալության, կամ քննադատական խոսքեր հնչեցնել ինձ գովաբանողների, կամ անպատվողների հասցեին, ուղղակի կմաղթեմ Ձեզ հարգելիներս՝ ապրեք Ձեր կյանքով՝ էդ մի քանի հոգու ուրախությամբ ու երջանկությամբՄնացածն անցողիկ է ու Ձերը չէ, իսկ ամենա կարևորը ժամանակն է ափսոս

Սեր ու խաղաղություն բոլորիս»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին